Մի քիչ ճանապարհ գնա ծառի հետ
Վարդան Հակոբյան
Մի քիչ ճանապարհ գնա ծառի հետ,Բայց մեկ է,Ծառն էլ ետ պիտի մնա։Մի քիչ ճանապարհ գնա քարի հետ,Բայց մեկ է,Քարն էլ ետ պիտի մնա։Գնա սարի հետ,Լեռան,Դարի հետ... բայց նորից՝ մե՞կ չէ...Որ մոռացման սեւ կանաչ չբուսնիՀետքերում քո հին, ինչքան էլ ծանր,Դու միայն գնաՔո ճանապարհով ու քո բեռան հետ։