Մենարան Վարդան Հակոբյան

Շնորհակալ լինեմ

Վարդան Հակոբյան

Պատանեկված թեւերի մեջԹռիչքներ կան՝ երկինք-երկինք.Մի գետ,Մի քար,Մի լեռ,Մի ժայռ - կեղեւի տակ,Կեղեւի տակ, արմատներում։Թեւավորված երկինքներո՜ւմ՝Թռիչք-թռիչք շյուղարձակում.Մի երգ,Մի սար,Մի խինդ,Մի ցավ - արմատներում,Արմատներում, կեղեւի տակ։Ծառի մեջ կա այն ամենը,Ինչում այդպես աճում է նա.Կարող են եւ կայծակ լինել,Շանթ ու կրակ,Գարուն, աստղեր,Կարող է եւ...Բայց նա պարզ է մայր հողի պես,Մայր հողի պես խոնարհ ու վեհ։Շնորհակալ լինեմ ծառին,Որ նման եմ այսքան իրեն...