Մենարան Վարդան Հակոբյան

Ավազի ժամացույցներ

Վարդան Հակոբյան

Սկյութացի կանայք, ասում են, կարող են աչքերով սպանելայն տղամարդկանց, որոնց ատում են։ Բայց այդ ո՞րկինը չունի նման կախարդանք,մանավանդ՝ սիրած տղամարդուն սպանելու համար։​Լեռան երկինքը բարձր է լինում։ Մեղեդին օդըջերմացնում է, եւ փոխվում է տարվաեղանակը։ Գագաթների անհանգրվան ընթացք։​Հեռուն չափվում է թեւերով։​Քարը, որ սարի լանջն ի վար սրընթաց իջնում է, դուքո հայացքով կանգնեցնում ես շեշտակի, եւ ստիպում, որնույն արագությամբ քարը շարունակի վեր ընթանալ՝եկած ճանապարհով։ Ծիտը մերկ ճյուղին տերեւախաբ է տալիս։​Քամին միակ հրապարակն է, ուրպարում են էգ գայլերը։Այն ո՞վ է՝ պարակցում նրանց՝մի որձ տերյեր գրպանի մեջ։​Ես իմ արձակած նետի ետեւից հասնում, ետ եմ բերում՝քանի դեռ այն չի հասցրել դիպչել նշանակետին։ Մինչդեռձյունն իր ընթացքի մեջ այնպես դանդաղ է ու անշտապ, որմիջպետական պատվեր է հիշեցնում։​Իմ չունեցած սիրուց մեծ սեր աշխարհում չկա, իսկայն, ինչ ունեցել եմ, չունեցածիս ստվերներն են միայն։ ​Ամեն մեկի մեջ կարող եմ դուռ գտնել՝ իմ աշխարհից ներսմտնելու համար, բացի ինձանից։ Աղբյուրը քնել է լեռան ստվերում։