Մենարան Վարդան Հակոբյան

Կենտրոնն ամեն տեղ է, իսկ շրջագիծը՝ ոչ մի տեղ

Վարդան Հակոբյան

Չլիներ անհայտը՝ առուն չէր կարողանա հոսել,չլիներ անհայտը՝ հավքը թռչել չէր կարողանա,չլիներ անհայտը՝ աշխարհում ճանապարհ չէր ծնվի։​Ոչինչ հայտնի չէ առանց անհայտի։Առանց անհայտի ոչինչ է հայտնի։​Ինձ մոտենում ես այնպես, ասես դու ես հնարում մարդու առաջին քայլերը։​Սեր հայտնելու ամենաանհաջող տարբերակը, երեւի, սեր հայտնելն է։​Հայացք՝ անհասի նման։​Ճեպընթացի դանդաղություն՝օդում կախված, անճշմարիտ։​Բառերն ընդամենը մոտավոր սլաքներ են, մի ապավինիր նրանց։ Եվտես, թե ինչպես է առուն գլուխը հանում մեկ-մեկ ափերիցեւ մաքրում կտուցը՝ պատահած քարերին քսելով։​Ձեռքս չանցներ քո մարմնի ծարավուտներով, հազիվ թեդաշտերը ծաղկեին այս տարի,եւ դեռ հարց է՝ արեւը երբեւէդուրս կգա՞ր արդյոք։​Վախվորած հովի գուրգուրանքներում չհասունացածփոթորիկներ են լինում միշտ եւ՝ կիսաքաղցր դավ։ Միտքը​տերեւի մեջ թառամել է։ Վերհիշիր ծառի երեկվախշշոցները, եւ առուն կմտաբերի մոռացած խոսքերդ։​Մոտեցիր, մինչեւ կխմեմ աչքերիդ մութ գիշերները եւ երգերկհորինեմ անհասանելի ու անգո լույսի մասին,դաշունահարիր հոգիս, չէ՞ որ ամբողջը ոչ ամբողջն է։​Վայրկյաններն՝ իրարից որքան էլ մոտիկ, երբեք չեն հանդիպում։Իսկ դու հեռացել ես, որ հնարավորություն ունենաս վերադառնալու։ Ո՞նց չեմ հասկանում։​Ալանուս դե Ինսուլիսը պատառոտում է իրեն՝ առուն, ճամփանեւ հավքը ուր էլ հասնեն կամ չհասնեն, կենտրոնն ամեն տեղ է,իսկ շրջագիծը՝ ոչ մի տեղ։ Առաջին ժպիտը դո՞ւ ես հնարել։ ​Աշխարհում ամեն ինչ սուտ է, բացի անհայտից։