Մենարան Վարդան Հակոբյան

Մինչև հաջորդ առավոտ

Վարդան Հակոբյան

Դրախտի գոյության ապացույցը միակ, դադժոխքն է։ Ինչ էլ որ նվագեն, թվում է,թե ես Ուիլյամ Ֆոլքների«Սեւ երաժշտությունն» եմ լսում։​Ես համաձայնում եմ լույսի հետ, -թեեւ միշտ չէ, որ նա լույս է։Ցավը` մկրտության ավազան, բուրում էՀորդանան գետի մաքրությամբ։​Մութի մեջ արմատ լինել,լույսի մեջ՝ ճամփա,հույսի մեջ՝ ճամփորդ։Մութի վրա իմ սպիտակ ոտնահետքերն են։​Թշվառություն՝ մահի ու ագռավի։ Միայն թելուսինը սպասի թփուտներում եւ, վռազելուց, չշարժիտերեւները աղմուկով, ես աննկատ կհասնեմ քո պատուհանին։​Հեռու - նշանակում է՝ճանապարհ։Տղամարդ չտեսած,կարոտի աղջիկներ,գաղտնիքը հոգու մեջ հրեշտակ է,հոգուց դուրս՝ սատանա։​Հետաձգելը սուտ է, որովհետեւ Գյոթեն, որքան էլ՝ Գյոթե,այնուամենայնիվ, պահը կանգ չի առել եւՄեֆիստոֆելի քրքիջը մինչեւ հիմա ականջներիս մեջ է։​Դրախտի գոյության միակ ապացույցըդժոխքն է։ Թեեւ լույսը բացվում է, բայցգիշերն ամեն օր շարունակվում է մինչեւ հաջորդ առավոտ։Ես լիովին մասնակցում եմ քարերի լռությանը եւ, այդպիսով, նրանցմասնակից եմ անում իմ խոսքին։ Իսկ տիեզերքը, որսկսվում է ամեն կետից,ոչ մի կետում չի վերջանում։ Երաժշտություն բացարձակապեսգոյություն չունի,որովհետեւ ամեն ինչ երաժշտություն է։ Եվ ես միշտ դիմացից եմ գալիս։