Մենարան Վարդան Հակոբյան

Աչքերս ինձ խանգարում են տեսնել

Վարդան Հակոբյան

Ինձ նայող ծաղկի ներքին տարածքներըանընդհատ ավելանում են իմ աչքերի հաշվին։​Հասցեներ կան անհայտ-անծանոթ, որ ոչ թեվայր են ներկայացնում,այլեւ նրան, ով գնում է այդ վայրը։​ՈՒսանողական իմ հին շորերի գրպանումերեկ գտա կինոյի երկու տոմս, որգնել էի պարտքով՝ քեզ հետ առաջին անգամֆիլմ դիտելու՝ «Դրուժբա» կինոթատրոնում, բայց դու չէիր եկել։​Շարժում. սա միակ բառն է, որն իմհավերժությանը չի կասկածում, որի ստուգությանն ու հավաստիությանն ինքսհավատում եմ անվերապահորեն։ Իսկհավատն, ասում են, ուժի իմաստն է ամփոփագրում։​Դենի դը Ռուժմոն մտածում է ձեռքերով,այդ դեպքում ձեռքերն ինչո՞վ են մտածում։​Ավերակում կանգնել եմ, եւ քարերը փետուրների պեսթեթեւ թռչկոտում են իմ շուրջ, ապա,որպես ծաղիկ-թերթեր՝ հավաքվելով գլխիս,ինձ դարձնում են ակամայից նուրբ ծաղկացողուն։ Դուռըո՞ր կողմից է, ուզում եմ բացել ծաղիկը,մերոնք՝ բոլորով, բնակվում են այնտեղ։​Դրսեկ մի քամի խաղում է գանգուրներիս հետ։Երբ քեզ սիրում էի՝ քսանչորս ժամն, անշուշտ,շատ էր քիչ մի օրվա համար։ Իսկ նորածին երեխան,նախքան աչք բացելը,ամեն ինչ տեսնում է մաշկով։​Հիշողություն. ահա ապագայի միակ ուղին, բայցաչքերս, ավաղ, ինձ խանգարում են տեսնել։