Մենարան Վարդան Հակոբյան

Քարե անցորդներ

Վարդան Հակոբյան

Իր չափերով օրն այնքան է փոքրիկ,որ ներսում բաժանող-հեռացնող տարածքներ չկան, եւթիթեռները, կամա-ակամա, զարմանալի մոտիկ են իրար։​Ասում են, ազատությունը չի կարելիծախել՝ ոչ միգնով։ Ֆիսկալներին ինչ՝ առանց գնի կարելի՞ է։ Մեզ հետ մենք տանում ենք մի ճանապարհ, որը մեզ չի տանում։​Գաղափարը, որն ընդունվում է ծափով, նորույթից զուրկ է։ Մեղ-սակցություն։ Հնոտիավաճառք։ Սրտաճմլիկ։ Կալի-գուլան մահվան չդատապարտերԺուլիաս Կանուսին (ուրեմն՝ կեցցե մահապատիժը),Սենեկան հազիվ թե հիշեցներ Շատոբրանիին, թե ինչպես կարող է մարդհանգիստ ու խաղաղ դիտել երկինք համբարձվող իր հոգին։​Քարե անցորդները հաջորդաբար առաջնորդում են իրար։ Ցինկեդագաղները Աֆղանստանիցհասնում էին մինչեւ Արփագետուկ։ Վայրկյան-ների հիպերտրոֆիա։ Անտիֆրիզային սեր։ Մրջյուն,սիրելիս, աշխարհի մեծագույն տիրակալ ու տիեզերագետ անսխալ։​Սիրում եմ փուշը, իսկշոյանքներից զգուշանում եմ՝ինչպես ջրածորակներին խառնվածկեղտաջրերից կամ՝ խայթոցներից երես առած մոծակների։​Քիրսի ծաղիկները դեռ չեն տեղավորվել ոչ մի անվան մեջ։