Մենարան Վարդան Հակոբյան

Անփոխնորդ լռություն

Վարդան Հակոբյան

Թեպետ չի քայլում տարածքի վրա, սակայնշարժվում է մշտապես, ընթանում է մարդանսահման ժամանակի մեջ։​Ոչինչ ոչնչի մասինչէ երբեք, եւ ամեն ներսեկող (համեցեք) ունի իր դուռը։​Ոչ մի անձրեւ, ոչ մի արեւ, ամպ ու սամում չկարողացանքերել ժամանակի դեմքիցեկեղեցու զանգի ղողանջը,չնայած նրան, որ վանքը վաղուցևվաղուց ավերվել է։​Լռությունըխոսքի փոխնորդը չէ,երբեմն ավելի հարմար է՝ծաղիկներ...​Ծառերը սլաքներ են՝ երկնքի խորքում թռչուններ ցույց տվող,իսկ այս մի շիվն, ահա, դեպի անհայտն է միտվելեւ մատնացույց է անում, չգիտեմ՝ թե ինչ։​Երբ գյուղից վերջին բնակիչներս մեքենայով քոչեցինք, ոչ ոք այնտեղ չմնաց, եւ հանդերում շարունակում էին արածել ծերացած ձիերը։​Սպասումը թառել է ժամացույցի սլաքի վրա,եւ սլաքը ծանր է շարժվում տարածության մեջ՝դեպի մեր հանդիպումը, որ, համենայն դեպս, մենք չենք նախատեսել։​Ողջունում եմ գալդ, կամ՝իմ գալը։ Սակայն ո՞վ եւ ո՞ւմ ների,այլեւս չկա ոչ մի խոսք։ Իսկ ցանկացած բառ... կիսատ է։