Ծարավ
Վարդան Հակոբյան
Մտնում եմ ծմակ։ Տերեւներ են թթվաշ ու զովացնող հուշերի.փռնչենին՝ մանկության թալիսման,ընկուզենին՝ ստվերը գլուխ է ցավեցնում միշտ,արեւը՝մեր Մաննեն խութի վրա, ժամաժանքի թփերում քրքրված,անփութորեն ցրված սաղարթների ու ճյուղերի վրա,իսկ մարդամեռ Զանինիր տրեխի ծաղկահյուս թելը կոխել,գլխիվայր գլորվում է դեպի աղբյուրը Ակուդադունց։Հ. Գ.Խոսքս այստեղ կիսատ եմ թողնում,որովհետեւ ինձ ծմակից չեմ ուզում հանել։