Մենարան Վարդան Հակոբյան

Լաբիրինթոսներ

Վարդան Հակոբյան

Ծառի ճյուղերը ծանր ու թեթեւ են անումկապույտն անկշռելի։ Եվ երկինքը ծանրանում է՝երբ հավք չկա օդի մեջ։​Ապագան մի ծալն էմիայն անցյալի՝դեռ չիրականացած։​Ու թեպետ նույն առվակն է՝ նույն ձորում,բայց, երդվում եմ, ջուրն այսպես չէր հոսումայն հեռավոր, հեռավոր օրերին։​Վերմակատակի մաշված խոսքերից բռնկվում են գիշերվափեշերը, եւ մգլահոտը զզվեցնում է արդեն։​Բոլոր ծաղիկներըվերադիրներ են։ Եվ հետադիմությունը ոչ մի տեղցայտուն չէ այնքան, որքան առաջընթացում։ Իսկտերեւներից ոչ մեկը, քանի դեռ կանաչ էր, գլուխ չէր դնումքամու հետ։ Հիմա՝ մեկ է։​Աշնան հասցեով երկտող գրելու միտք չունի ոչևոք,չնայած նա, դեղնաթղթերի վրա խաշամի, իր հասցեն է նետումամեն բակ, թողնում ամեն դռան ճեղքում։ Մանավանդ՝շուտով ձյուն կնստի ճամփեքին,եւ փոստը տեղ կհասնի միայն գարնանը, եթե վերջինս, իհարկե, գա։​Արիադնայի կծիկը նետում եմ,գլուխ առնում ու գնում եմ՝առանց որեւէ ուղղության։