Քո սերը
Վարդան Հակոբյան
Քո սերը, սե՛ր իմ, Բարություն հայցող հայացք է անլուռ,Հղված աշխարհի հեռու-հեռավոր Ճանապարհներին...Եվ այն ամենը,Ինչ գեղեցիկ է բացվող լույսի պես,ԳարնանամուտինԾաղիկ առ ծաղիկ պղպջակներով Պայթող հողի պես,Դժվարության պեսՉաղարտված սիրո խոստովանության,Պահվում է քո մեջ...Եվ գիտեմ հիմաՄտածումներդ թարգմանել պետք չէ,Դու ուզում ես, որՍիրո բուրվառում լինի ամենուր.-Զինվոր է սերը՝Դարում անհանգիստ... Ես գիտեմ, գիտեմ,Առաջին սիրով տրոփող սրտիԶարկերը պետք էՆոտագրել ճիշտ,ԲարձրաձայնելԱշխարհի բոլոր լայնություններում՝ Ամեն, ամեն օր,Որպես նորօրյաՀիմն առավոտի եւ հիմն իրիկվա...