Մրսում եմ
Վարդան Հակոբյան
Անզուսպ թվացող ձեր քրքիջներով,Որ գեղեցիկ են ծիծաղից անգամ,Շոյեք սրտերը համբույրի ծարավ,Կրակներ վառեք...«Մրսում եմ հիմա» բառերը արդենԵրբ լեզու առել, խոսում են իմ մեջ,Նշանակում է... ախր, ո՞նց ասեմ,Ինչ որ բան, իրո՛ք, նշանակում է...Մրսում եմ, մրսում,Ձեր շիկնանքների թեժություններից,Ձեր վառվող սրտի ցանկություններիցՈւ ձեր աչքերի հրից փոխ առածԿրակ եմ ուզում, «հովտանց շուշաններ»,Կրակներ տվեք, որ այրեն, այրենԵվ ձեր մաքրությամբ միայն բուրվառեն... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Աստված իմ, ո՞ւր է ճամփան այս տանում,Կրակապաշտ եմ նորից դառնալու...