Մենարան Վարդան Հակոբյան

Ամպի ծալքերը

Վարդան Հակոբյան

Ամպի ծալքերը ձեռքով ետ տանեմ.Արեւը գուցե այնտեղ է պահվում,Նրա հետ լեռան ճամփեքով քայլեմ,Սերս որպես լույս ցրեմ աշխարհում։​Եվ օրդ բացվի իմ սիրո միջով,Ժպիտներիդ մեջ ծլեն նոր երգեր,Քեզանից թաքուն՝ կարոտիդ կանչով,Երազներս քո աչքերում ծաղկեն։​Հետո մոտ բերեն ինձ քո աչքերըՈՒ ձայնդ շրշա հոգուս ականջին,Ասի, որ իրավ, հաճախ էլ սերըՎերջից է գալիս, դառնում... առաջին։