Մենարան Վարդան Հակոբյան

Լույսերի խաղը

Վարդան Հակոբյան

Լույսերի խաղըՄեղեդիներ է պոկում ձորերի մանուշակներիցՈւ գարնան բույրովՀասնում իմ հոգուն։Ծառերի կանաչ սաղարթների մեջԹե մի չորունկ կա,Նրա վիշտն է լռին ամոքում...Լույսերի խաղըԿակաչ է՝ բուսած քարերի կրծքին,Առաջին սիրով վառվող աչքերիցՊահված մի նշխարՈւ տաղիկ սիրո,Որ երազների փոշի է մաղումՔո սիրտը մտնող,Իմ սրտից բխող արահետներին...Լույսերի խաղըՔո անզուսպ սիրո արտացոլումն է,Որ թաքուն ծնված ցանկության նմանԾաղկի տեսք առնում,Ապրում է իմ մեջ գարնանավարի.Եվ միշտ ձգվում է ոստերի վրա(Ինչպիսի անմեղ միամտություն),Տեսնելու... ծայրը անծայր աշխարհի։