Քարը (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Ժպիտդ թռավ ու կանգնեց քարին՝քարի մեջ ինչ-որ շարժում սկսվեց,եւ քարը արդեն դիմադրու՜մ էլռությանը իր։Դու միշտ անցնում ես այդ քարի մոտով,ու քարը այնպես խորն է նայում քեզ,ու քարը այնպես խորն է զգում քեզ...Մի լավ աղջիկ կաքո կարոտի մեջ,որ քեզնից արդեն ոչինչ չի սպասում։Խորհում ես՝ սերը ոնց բառավորել։Բայց այն խոսքերը,մաքուր խոսքերը,որ քո մեջ նրա սերն է արարել,իրավունք չունես քեզ մոտ պահելու,վերադարձրու՛...Թող քո խոհերը բառերը կրկնեն,անձրեւը ամպին ո՞նց է կրկնում,թող լռությանը բառերը կրկնեն,շյուղը հովերին ո՞նց է կրկնում։Սակայն ես գիտեմ,քարն էլ գիտե՝նրա խոսքերը չես վերադարձնի,քո արյան վազքըհանգուցվում է միշտ չասված բառերում.-Թե խոսքը պիտի խոստովանի մեզ,ասենք՝ սիրում ենք,ավելի լա՞վ չէ՝ ժպտալ, հեռանալ։Եվ հնարավոր ելքը չես գտնում,հարցերը քո մեջ ջղաձգվում են,դառնում են մի ճիչ, դառնում են քարն այն,որի հայացքը հետեւում է քեզու հարմար պահինթիկունքդ խրվում... հեգնանքի նման։