Մենարան Վարդան Հակոբյան

Խոհ ամանորյա

Վարդան Հակոբյան

Այնպես եմ սպասում առաջին ձյունին,Ժամադրվել եմ ասես նրա հետ,Ասես աշխարհումԱմե՜ն-ամե՜ն ինչԿախված է նրա գալուց-չգալուց,Ասես նա պիտի շղարշներով իր գա ու պարուրիԻմ երազները,Որ ավելի են ջինջ, եթերային,Քան եթերն՝ ինքը,Կամ՝ ձյունն առաջին։Եվ, ի՞նչ թաքցնեմ, ես, իրավն ասած,Վերջերս շատ եմԴարձել անհամբեր,Կարծես թե այն նույն Վարդանը ես չեմ,Որ ձիգ ժամերով կանգնում ափերինԿասպիականի,Հայացքը բույն էր դարձնում ճայերի,Մինչեւ որ կգարԱղջիկը այն խենթ,Որ հիմա մայրն է իմ բալիկների։Առաջին ձյունը...ՀամբերությունսՍպասումներում եմ կորցրել երեւիԵվ ինձնից, արյան ժառանգության պես,Չհամբերելս է իմ մանկանց անցել։Նրանք էլ ահա հանգիստ չեն տալիս.- Ինչո՞ւ է տեսնես ուշանում, հայրի՛կ,Առաջին ձյունը ինչու՞ չի գալիս,Որ Ձմեռ պապը մեր տուն այցելի...Ի՞նչ ասեմ հիմա այդ խենթուկներին,Որ հիանում են ո՛չ նվերներով,Այլ Ձմեռ պապի մորուքով ճերմակ,Ասես թե՝ հյուսված ձյունով սարերի...Ի՞նչ ասեմ նրանց,Մեր տունը լիքն է խաղալիքներով,Բայց սպասում են նրանք անհամբերՁմեռ պապիկիԲերած նորընծա խոսք ու մաղթանքին...Բառեր չեմ գտնում,Այլ միանում եմ իմ բալիկներին, Նրանց հետ խաղում, Նրանց հետ ճչում«Հայրի՛կ» կանչելով,Մանուկներից էլ անհամբեր դարձած,Ճամփան եմ պահում Ձմեռ պապիկի...