Մենարան Վարդան Հակոբյան

Փչում է մի հիմար քամի

Վարդան Հակոբյան

Փչում է մի հիմար քամի...Ջարդված դռնով ներս է մտելՈՒ պար բռնել խորաններում,Եկել, ապա, փորձ է անում,Մոմը մարել...Եվ պայթում է քամու դեմքին մի խենթ ծիծաղ.Ի՞նչ մոմ, քամի,Սուրբ խաչքարի ճեղքից ելածԾաղիկն է իր հուրը պարզել...Բայց կատաղած փչում է դեռ,Փչում է մի Հիմա՜ր, հիմա՜ր, հիմա՛ր քամի։