Վերհուշ
Վարդան Հակոբյան
Իմ ձին,Որին ես փնտրել եմ այնքան,Արդեն գտել եմ բացատում ամպի։Բայց նրա թամբինԱմեն օր իջնող փոքրիկ թռչունը,Որ կրկեսների խաղերը բոլոր Սիրում է ծաղրել,Էլ չի երեւում։Ձիու շաղոտված ոտնակապերիՍառը զնգոցիցԴաշտի խոտերը փուշ-փուշ կանգնել են,ՈՒ նրանց միջից հավքեր են թռչում,Երբ ձին փորձում էԴունչը երկարել խոտափնջերին։Եվ գուցե, գուցե ձին դրա համարՉի էլ արածել մի ամբողջ գիշեր։Ձին, ինձ տեսնելով, պոչը շարժում է,Գլխով մոտ կանչում։Շունչ ու խրխինջից ծաղկունքը ասես Ալիք են տալիս,Եվ սաղարթները - դիմացի թփին - Թեթեւ շարժվում են։Ես արձակում եմ ոտնակապերըՈւ տուն ենք գալիս Չասվող խոհի հետ։Պապս ասում էր՝Լեռները մեղք են,Թե լեռների մեջ արձակված ձիու Ոտքերին կապ կա։. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Հեռվում թախծում էր լեռը գլխահակ՝Գլուխը չասվող խոհին խոնարհած...