Մենարան Վարդան Հակոբյան

Քարերի այգի

Վարդան Հակոբյան

Ծառերը տեղից չեն շարժվում ոչ մի ժամանակ,սակայն շրջում են ողջ աշխարհով մեկ. ծառերինտանում են այն թռչունները, որոնք ծնվել են իրենց ճյուղերին։​Մեր փնտրածը գտնում ենք այնտեղ (եթե գտնում ենք),որտեղ որ երբեք չենքգտնում։Աշխարհի բոլոր հավքերը (երգի առումով) հայրենակիցներ են։​Մենք լքեցինք իրար, որսերըմեզ չլքի։ Եվ պարզապես գնացինք՝ գտնելու անգտնելիկետն այն միակ,որտեղից երեւում է ճապոնական այգու տասնհինգերորդ քարը՝որպես սեղմնապատկերը նրա, որապրում է մեր մեջ, բայց որին... ո՞վ է հասել, որ մենք հասնենք։​Արշալույսներին չեմ բերկրում այնքան,որքան տխրում եմ մայրամուտներին։Հավքը թռչող տերեւ է, նրատեսիլքըանձնագիրն է ծառի։ Ասում են՝ ոչ միտերեւ աշխարհում, ինչքան էլ՝ նման, չի կրկնում ուրիշ ոչ մի տերեւի։​Աչքերդ սիրում են հեքիաթները. ես մի հեռավոր օր,որը դեռ չի եկել, համբուրել եմերկրի ու երկնքի ոչ մի ծայրից չերեւացող աստղը։​Մի հեռավոր օր, որը դեռ չի եկել (չէ՛, չի եկել-անցել), ես ու դու եղել ենք միասին, եւ ժամերըհաջորդել են իրար՝ որպես սրտի արագացված զարկեր։Իմ նպատակն է՝ հասնել այնտեղ, ուր երբեք չեմ հասնելու։​Ծառերը միշտ ոտքի վրա են, ծառերը միշտ ճանապարհին են,որովհետեւ նրանք անսահման են, որովհետեւ նրանք թեւեր են, որովհետեւ յուրաքանչյուր ճանապարհ,ի վերջո, շարունակությունն է բաբելոնյան աշտարակաշինության եւ իմ։