Մենարան Վարդան Հակոբյան

Մի մարդ գնում է իր համար

Վարդան Հակոբյան

Իրիկնադեմին ստվերն ընկավ թեժ սալաքարին, եւքարը թշշաց։ Պահի լեզուն - ահա լույսը՝ջուրն երեսին աղջիկ։ Աչքերս ընդառաջ են գնում։​Ճանապարհները կանգ են առնում։ Ես սիրում եմ այնքան,որքան չեմ սիրում (պատկերացնո՞ւմ եք, թե որքան եմ սիրում)։Մթան հետ հաշտ էր մոմը՝ քանի դեռ չէր վառվում։​Օրը չեմ հիշում, բայց այդ պահին ամբողջ երկնքում միթռչուն կար միայն։ Մեծ քարից վեր։ Ու թե վանականը, աղոթքից-աղոթք,թաքուն չվազեր աղջկա մոտ, չէի հավատա, թե նա մարդն է Աստծո։​Անսպառելի հայացք՝ Աթալի։ Անօդ անուն։ Թեեւքո քույրն է, բայց քո քույրը չէ։ Մեսսալին։ Դյուբարրի։Մատա Խարին։ Աչքերդ։ Աչքերդ։ Մոլեգին լույս՝ ջուրը երեսին։​Հավքը իջել, մագիլները սիրով մխրճել է աղջկա կրծքի մեջ,վիզը երկարել եւ, կտուցը՝ նրա տաք շուրթերին, նվաղել է։ Այսքանըերեւաց, երբ հանկարծահաս կայծակը պատռեց երկինքը։Մի մարդ գնում է ինքն իր համար։ Բայց ինքն իր համար չիգնում, իրենով նա լրացնում է (սիզիֆյան աշխատանք)Աստծո ստեղծած աշխարհը, որ երբեք չի լրանալու։​Հայացքդ - տխուր երազ։ Ծաղիկները հանդերում շրջում ենշարունակ՝ թափառական աստղերի նման։ Աչքերդ։ Աչքերդ։ Մինչեւ այսօր չեկած անձրեւներ են գալիս անվերջ։