Մենարան Վարդան Հակոբյան

Ծառը և ոչ ծառը

Վարդան Հակոբյան

Խոսել, դեռեւս չի նշանակում չլռել։ Եվ բառերը իմ գաղափարները չեն, ես եմ բառերի գաղափարը։ Թեեւամենախորքում մշտապես իշխում է իբրեւը։​Երկնքի խորությունը դիտում եմ որպես արծվիբարեմասնություն։ Աղբյուրը ծարավներիստեղծագործությունն է,ճանապարհը՝ ուղեւորների,անհունը՝ բանաստեղծների, բայցսրտի հայտնաբերողը, ցավից առաջ, եղել է սերը։​Անսահմանության ազատություն։ Ծառը եւ ոչ ծառը ներկայացնում են իմ հոգին, բայց ահածառը եւ ծառը չգիտեմ ինչ են ներկայացնում։ Աշխարհումամեն սիրտ ավերված է բացարձակապես, եւսերը թափառում է ամենուրեք,անօթեւան, անօգնական ու անվախճան։ Իսկ երբ ես նայում եմ քեզ, այդ պահինհեռու անտառում, չգիտեմ՝ որտեղ, եղնիկներն իջնում են սառը, շատ սառը աղբյուրի մոտ՝ ջուր խմելու։​Բոլորն ուզում են հաղթել, բայցինչպե՞ս, երբ բոլորն են ուզում հաղթել։ ​Ես երբեք չեմ հրաժարվելու հայոց Մասիսներից, նրանց ստեղծել են իմ նախնիները։ Երբ հոտն առել են Մեծ ջրհեղեղի։ ​Ժամանակավոր է նույնիսկ ժամանակը՝ երբ չես սիրում։ Այլապես, ինչ էԱտլանտյան օվկիանոսի փոթորիկը, եթե ոչ ​Կոլումբոսի հոգեկան ապրում՝ Ամերիկան հայտնաբերելուց առաջ։ (Ամերիկան հայտնաբերելուց առաջ Ամերիկա հայտնաբերելը չկար)։Եվ մարդն, ասում են, օվկիանոսն անցնում էր ընդամենը մի գերանի վրա։​Լեռների վրա այն պահն է, երբ ես դեռ չկայի։ Կարելի՞ էենթադրել, որ ես ծնվում եմ։ Անկեղծ ասած, դրանից չեմ հրաժարվի, մանավանդ, որ դա արդեն անխուսափելի է։