Մենարան Վարդան Հակոբյան

Քաշում է սերդ

Վարդան Հակոբյան

Քաշում է սերդ, ես բարձրանում եմ`Ինչպես արեւի շողն ի վեր ելնողԿանաչ մի եղեգ,Որին գետակի հոսանքը անգամ Չի կարող շեղել։Սերդ քաշում է:Եվ ես, որ, ահա, անլուռ օրերիս Ընթացքի մեջ եմ,Իմ աչքերի մեջ ճգնում եմ պահելԵրազայինը, Մաքուրը, հեռուն...Պապս ասում էր՝ իր ոտքերի տակՆայողին երբեք գետը չի ներում։