Մենարան Վարդան Հակոբյան

Նայիր աչքերին

Վարդան Հակոբյան

Նայիր աչքերին... տես ո՜նց են նայումՈւ ո՜նց են ձգում փայլով շողաթաց,Չասվող խոսքերի բույրով հմայումԵվ իրենց գիրկն են քեզ քաշում կամաց:​Փախչել չես կարող դու նրանց առաջ,Քեզ քո ցանկության ցավին են գամում,Հողի մեջ ծլող բույրերով կանաչՍուրբ կրակներ են սրտիդ մեջ քամում:Թե մեղավոր ես, մնում ես խոնարհ,Բացում ես մեկեն սիրտ ու էություն,Դու քո ոտքի տակ դառնում ճանապարհԵվ քեզ մաքրության եզերք ես տանում...​Աղջկա աչքեր... աչքե՜ր իմ սիրո,Ճամփիս լույս տվող մոգեր լուսեղեն,Թող ցավ չտեսած ձեր անեղծ սիրովԻմ երազների դեմքը ողողեմ...