Մենարան Վարդան Հակոբյան

Ինչու առվակը

Վարդան Հակոբյան

Ինչո՞ւ առվակը կարկաչի, ես՝ չէ։Ես քո խոսքերիցՄարգարտահատիկ բառեր ընտրեցի Երգերիս համարԵվ բառերիդ մեջ փնտրեցի ձայնս,Մինչեւ որ սերդ կապույտ հուն դառավ:Ինչո՞ւ առվակը կարկաչի, ես՝ չէ։Առվակը շուրթին երգերս փորձեցՈւ հետո սիրո խոսքեր շշնջաց,Եկավ շիկնանքիդ, կարոտիդ նման մերվեց իմ սրտինԵվ ես հասկացա` առու չէր, սեր էր,Սեր էր աղջկա։Առվակը շուրթին երգերս փորձեց...Իսկ կակաչները կրակվել էին Առվակի ափինՈւ ժպտում էին, կրկնում էին.- Պոետ չես, գիժ ես...Առուն՝ այրում էր, չէր հովացնում,Առուն՝ կրակ էր, չէր մարում իմ մեջ,Ու... կարկաչ դարձա սիրուդ շուրթերին։Ինչո՞ւ առվակը կարկաչի, ես՝ չէ։