Քանի չես տեսնում
Վարդան Հակոբյան
Խավարում, ցավերում քարանալ Մեն միայն... Վ. ՏԵՐՅԱՆՔանի չես տեսնում՝ չես հիշի,Կդառնամ մոռացված մի անուն.Ոչինչ իմ մասին չի հուշի՝Ոչ երգս, ոչ վերքը իմ անհուն։Վայրկյանը կդողա իմ մահով,Հետո... կժպտաս տխրաբեկ.Կկառչես օրերին քո սահող՝Անկայուն, վհատ, դյուրաթեք։Ես մութ, անխոստում մշուշումԿկորչեմ անդարձ ու լուռ։Ժպտում է Մեկը խաժ մուժում,Հանգչում են հուշերը անլուր։