Մենարան Վարդան Հակոբյան

Երբ դու չես քայլում

Վարդան Հակոբյան

Երբ դու չես քայլում, երբ ուրանում ես դու ինձ,իմ քայլը չի երկրորդվում վերելքներում դժվարին,եւ ճամփան դառնում է սուտ։Երբ դու չես երազում, երբ ուրանում ես դու ինձ,Իմ տենչանքները չեն ծաղկավորվում պահի մեջ,եւ սիրտը դառնում է սուտ։Երբ դու չես միանում, երբ ուրանում ես դու ինձ,իմ թռիչքը չի կայանում իմ մեկ թեւով,եւ երկինքը դառնում է սուտ։Երբ իմ մեջ չես հստակվում, երբ ուրանում ես դու ինձ,դաշտերով վազող բոլոր առուները շաղում են միանգամից,եւ աղբյուրը դառնում է սուտ։Երբ օտարում ես դու քեզ, երբ ուրանում ես դու ինձ,ցավի ներսում բորբոսնում են ապրված-չապրված օրերը,եւ աշխարհը դառնում է սուտ։