Մենարան Վարդան Հակոբյան

Արցախյան գոյամարտի մեր սուրբ նահատակներին

Վարդան Հակոբյան

Հողն ամենուր հող է աշխարհում,Բայց ուրիշ է մեր հողն աշխարհում,Բայց ուրիշ է մեր վերքն աշխարհում,Բայց ուրիշ է մեր շողն աշխարհում,Բայց ուրիշ է մեր երգն աշխարհումԵվ ուրիշ ենքՄենք։Մենք հողից նրա վերքը վերցնում ենք,Ու մեր երգը մենք տալիս ենք հողին,Ամենաթանկը տալիս ենք հողինՈւ հող ենք երգում,Մենք ինչ-որ պիտի մեր որդոց ասենք,Արցունքախառն՝ հողին ենք ասում,Ինչ որ պիտի մեր հայրերին ասենք,Ասում ենք հողին ու մխիթարվում՝Ինչ էլ որ լինի - հողը հող է եւլուր պիտի տանի...Այս էլ՝ քանի դար, այս էլ՝ քանի դար,Մեր մայրերը դեռ կարգին չգրկած սուրբ զավակներին,նրանց հողն է իր գիրկը առնում,Մեր աղջիկները ուսերին չառածՔողը հարսնեկան,Մեր ջահելները չբացած ճերմակ առագաստներըուխտի հեռավոր մի նավարկության,Դառը մշուշիՈւ մահվան մուժի քողով են իրենց սիրտը շղարշում...Եվ Աստված էլ մեզ վերեւից նայում,Ճակատագիրը մեզ բաժին հասածՈչ թե գրում է մեր սեգ ճակատին(Այնտեղ գրելու էլ տեղ մնա՞ց որ...)Գրում է ուղիղ մեր... հողի վրա.Եվ Աստված հայի ճակատագիրըԳրելու համար լույս է որոնում,որ լույսով գրի,սեր է որոնում,որ սիրով գրիՈՒ կանգ է առնում ոչ թե բառերի,(Նրանց մեջ լույսը քիչ է, երեւի,Նրանց մեջ սերը քիչ է, երեւի),ՈՒ կանգ է առնումՄեր լավ, սիրասուն «տղորանց վրա»...Եվ ընտիրներին ընտրելով Աստված,Մեր ազգի դժվար ճակատագիրըԳրում է մեր քաջ, սուրբ զավակների տաք շիրիմներով,Կարմիր է գրում,Գրում է արյամբ՝ թեժ ու լուսեղեն,Գրում է մանրիկ - անընթեռնելի,Արցունք-հուլունքով մեր մամիկների...Իրավ, ուրիշ է մեր հողն աշխարհում,Մեր երգն ուրիշ է,Մեր վերքն ուրիշ է,Եվ բառերով չէ, եւ բառերով չէՄեզ վերուստ տրված ճակատագիրըԳծվում հինավուրց մեր հողի վրա...Թող ների Աստված, նրա ձեռքը մենք բռնում ենք արդեն,Որ գիրն անսխալ,Որ գիրը արդար, ուղիղ ընթանաՄեր բաց ու հպարտ ճակատի վրա։Արցախը ուրիշ, ուրիշ է, ուրիշ,Ուրիշ աշխարհ է Արցախն աշխարհում...