Մենարան Վարդան Հակոբյան

Անտառ

Վարդան Հակոբյան

Կրակ եմ արել գրկիդ մեջ, անտառ,Ջերմացիր մի քիչ ինքդ քեզանով,Եվ ուրախ եղիրՄանկամտորեն,Երբ ծուխը ելնում ու կապույտ-կապույտԵրկինք է դառնում քո գլխի վերեւ...Տխրելը, կարծես միտք չունի արդեն...Տվեք ինձ բոլոր չորուկները ձեր՝ Եվ կրակի հետ, Այս կրակի հետԱռաջին անգամ... հաշտ եղեք, ծառեր։