Ծաղկի սերը
Վարդան Հակոբյան
Լուսնից ճերմակ լույս է կաթումԱչքերի մեջ կոկոն ծաղկիԵվ աստղածուփ նրա սրտումՓոխվում սիրո ջերմ նվագի:Լույս ծաղիկն այդ տրվում սիրոՈւ մաքրության քաղցր դողին,Մրմնջում է մի նոր սիրովԵրազներն իր՝ զարթնող հողին:Լուսնով գերված, ինքնամոռաց,Այնպես խենթ է վառվում, բուրում,Որ թվում է երկնից ընկածՄի ասուպ է կանաչներում: