Մենարան Վարդան Հակոբյան

Վերջին զանգ

Վարդան Հակոբյան

Վերջին զանգի ամեն հնչյունՄեր սրտերի մեջ ղողանջում,Հեռուների գիրկն է կանչում.-Քեզ, մայր դպրոց, սեր ու ողջույն։Մեզ պես մանուկ էիք երեկ,Այսօր՝ հասուն աղջիկ-տղերք,Մեծ ուղեծիր ու տիեզերք...-Ձեզ, ավագներ, սեր ու ողջույն։Այնպես լավ է, ջերմ՝ դպրոցում,Ուսուցչի տաք ձեռքով օծվում,Հրաշքների դուռն է բացվում...-Սուրբ Մաշտոցին՝ սեր ու ողջույն։Հասունության լույս ու բերկրանք,Եվ հրաժեշտ, հանդիպում, կյանք,Նոր բարձունքներ ու երազանք...-Բարի ճամփա, սեր ու ողջույն։Սրտով զոհված հերոսների,Սրտով հայոց մեր աշխարհի,Սրտով պայծառ գալիքներիՔեզ, վերջին զանգ, ողջո՛ւյն, ողջո՛ւյն։