Մենարան Վարդան Հակոբյան

Մանուշակները

Վարդան Հակոբյան

Լեռան ջրերը հովտով են անցնում,Քաղցր են հովտանց մանուշակները,Քո ժպիտներին ժպիտ չի հասնում,Հովտանց ժպիտ են մանուշակները։​Այդ քո ձեռքերն են աստղերը վառում,Աստծո լույսն են քո երազները,Մանուշակով են աչքերդ բուրում,Մանուշակներ են քո երազները։​Ճամփաներ շատ կան իմ ճանապարհին,Քեզ պես շիկնել են հորիզոնները,Աշխարհն աշխարհ չէ առանց աշխարհիդ,Քո աչքերն են իմ հորիզոնները։​Լեռան ջրերը հովտով են անցնում,Քաղցր են հովտանց մանուշակները,Իմ կարոտներին կարոտ չի հասնում,Անհաս են... հովտանց մանուշակները։​09.03.2003թ.