Մենարան Վարդան Հակոբյան

Խաղերգ

Վարդան Հակոբյան

Առուն եկավ վազեվազ,Ճակտին՝ մի փունջ ծաղկեվարս,Ջուրը՝ մաքուր, ջուրը՝ պարզ.-Ասես իմ քույր Աննան է։​Մենք իրար ձեռք բռնեցինք,Անտառի մեջ սուզվեցինք,Զրուցեցինք, խաղացինք.-Ասես իմ քույր Աննան է։​Ու երբ մեկեն մութն ընկավ,Առուն ինձ հետ ետ չեկավ,Քնեց՝ դեմքին լուսնկան.-Ասես իմ քույր Աննան է։​Տնից մեկը ինձ կանչեց,Ձայնը այնքան ջերմ հնչեց,Թվաց՝ մեղմիկ կարկաչեց.-Ասես իմ քույր առուն է։​Մի օրով էլ մեծացած՝Երբ տուն հասա, հասկացա,Որ քույրեր ենք շատ նման՝Ես, մեր առուն եւ Աննան։​Իսկ թե հանկարծ խոսք բացվի,Տատս կասի իմ մասին.-Նա աղջիկ է մի զուլալ,Աստծո ջուրն երեսին։