Մենարան Վարդան Հակոբյան

Կատուն

Վարդան Հակոբյան

(Պոեմ)​Մի կատու կար սովորական,Մեծանում էր խոհանոցում,Նրա համար սուտ էր «չկան»,Ուտում էր միշտ յուղ ու մածուն։​Անվերջ քեֆեր ու կերուխում,Օրվա ոգի, օրվա շունչ էր,Բայց էկրան էր ելնում... տխուր,Ժողովուրդը սոված է, չէ՞...​Լաց էր լինում, սուգ էր ասում,Ողբում կյանքը կատուների,Որոնց փորը բան չի տեսնումԵվ անբախտ են, անտուն էլի։​Ու այնպես լավ մռռալ գիտեր՝Ուրիշների ցավով տրտում.Թախտին նստել, ունքը կիտել,Երկրի բախտն էր սգում կատուն։​Թե նոր ֆիլմում տեսներ մի շուն՝Առաջվա պես չէր վախենում,Բայց աննկատ պոչը քաշում,Իր գործին էր նորից կենում։​Վաստակել էր սեր ու պատիվ,Կոչում էին՝ Կոշկա Մարկիչ.Միտք էր անում գիշեր ու տիվ,Կատու չէր նա, այլ մաքուր խիղճ։​Անզուգական մլավանիՓառք ձեռք բերեց ողջ աշխարհքում.Մկնագետ էր նա անվանի,Թեպետ մուկ չէր տեսել կյանքում։​​Թագավորի դուռն էր հասել,Դարձել կատու պալատական,Մկների փուչ «ցեղն անիծել»,Անուն հանել խիստ պատվական։​Մոռացել էր պարոն ԿոշկանԻր անցյալը աղքատ ու խեղճ,Եղել էր մերկ մի կոշկակար,Քնել անգամ հին կոշկի մեջ։​Մեկ այս, մեկ այն ծխնելույզումՊահ էր մտնում՝ կողը քերած.Ձու գողանում, ծիտ էր որսում,Բայց շատ հաճախ՝ շան ծեծ կերած։​Կյանքը փոխվեց... Ինքն էլ փոխվեց,Փոխեց եւ հին, գզված մորթին,Ինչ հնոտիք ուներ՝ ծախեց,Շնորհ վերցրին լոթիևմոթի։​Օրերի հետ ճոխահանդեսԿյանքն անցնում էր ոնց երազում...Եվ ապրում էր կատուն այնպես,Ինչպես որ իր սիրտն էր ուզում։​Առյուծի մոտ մլավում էրՀույժ քաղցրալուր, փաղաքշաբա՜ր,Տաք քսմսվում ու հալվում էրՈրպես քիմքին դրված շաքար։​Կապիկուհին ճա՞շ էր եփում՝Կատուն քաղցր խնդմնդում էր,Հովհար Հավին փափուկևփափուկԽոսքեր ասում, կեռ ժպտում էր։​Բաժակ նայող ԱղվեսուհուԱյտն էր պաչում հուզումնաշատ,Նրա համար ծոցում պահումՄի նոր ճարմանդ, հուլունքաշար։​Արջուկի հետ նա թավալվում,Հաշտ սողում էր Մողեսի հետ,Այծիկին, որ տուն է ավլում,Ընդունում էր խինդով անհերթ։​Մեկ Փղիկի կնճիթին էր,Մեկ տաք թեւն էր մտնում Գայլի,Մեկ էլ Ուղտի սապատին էր...Ծանոթներ են ամեն քայլի։​Օձին անգամ սրտակցում էր,Էշին՝ առնում ծաղկով պոչի,Փոխարքային ուղեկցում էր,Թե որ պետք է՝ մինչեւ Սոչի։​Մառաններում ոսկի ու փող,Փակում էր բաց ամեն բերան.Իրենից վեր՝ այնքա՜ն լափող,Մեկին՝ մի ծեղ, մեկին՝ գերան։​Այդպես էր նա կռվում շահում...Քառսուն գոմեշ ու քառսուն ցուլ,Բենզին, ցորեն... ԸնտրարշավումՇարժվեց նույնիսկ կացին ու սուր։​Ոտքի ելան վստահված անձ,Քավոր, քենի, ամեն մի թաղ...Այնպես արին՝ մարդն էլ մեռածՎեր կենա գա, իր ձայնը տա։​Դրսում անգամ չկար դադար՝Նոր օգնություն, զորքեր բարի...Որ մեր ազգը պարզ ու արդարԸնտրությունն իր ճիշտ կատարի։​Խոստումները՝ լալ, մարգարիտ,Մեղրածորիկ, հնդու գաթա,Ամեն մեկը՝ խիստ ճշմարիտ,Մարդ, ախր, ո՞նց չհավատա։​Գեղգեղում էր. «Թե ինձ ընտրեք՝Ընտրվում է ձեր... ապագան,Ուրեմն, ինչ ուզեք՝ խնդրեմ,Պանիր ու կաթ, յուղ ու շաքար։​Ի՞նչ գործարան, ի՞նչ աշխատանք,Չարչարանքի դարը գնաց...Թախտին պառկած՝ փող կստանաք,Անգամ թե որ լինեք քնած...​Ետ կբերեմ ես Մուշ ու Վան,Արցախ, Մասիս՝ գլխիս վրա.Եվ Տարոնից մինչեւ ՍեւանԿերգի հավքը մեր հազարան»։​Սոված օրեր՝ սոված փորեր...Ամենքը, ով նրան լսում,Հանում լեզուն եւ քաղցրորենՉոր շուրթերն էր համով լիզում։​Անգին գանձ էր ամեն խոստում,Դեմք էր արդեն համբավավոր...Եվ ընտրվեց մեր ջոջ կատունՊառլամենտի պատգամավոր։​Ի՛նչ կայֆ էր դա... Բավական էր,Ուրիշ պաշտոն պետք չէր արդեն,Սուրբ երազը իրական էր,Բացվել էին ճամփին վարդեր։​​Նորից շտկեց կատուն իրեն՝Էլ ի՞նչ խմել, էլ ի՞նչ հաշիշ.Բախտը ոսկե ձուկ էր բերել,Մնացածը՝ ջուր տուր, քշիր։​Բեղերը՝ ձիգ, սիրունատես,Նա կար ամեն հավաքույթում.Ինչ կոնֆերանս կամ ինչ հանդես,Թե իր ճառը չասեր կատուն։​Հենց մռլտար՝ փլանևփստանԴառնում էին թան ընկած ճանճ,Հուրան-Թուրան, ՖռանգստանԴողում էին կատվի առաջ։​Նրա անվամբ էին երդվումԿատվաստանի ցեղեր ու ազգ.Երբ հազում էր կամ փռշտում,Թերթն «այդ մասին տպում էր ազդ»։​Սիրում էր միշտ աղմուկ ու քեֆ,Ժպտար՝ տակից տրվող դեղ է.Ասես մորից ծնված էր... շեֆ,Թեպետ կատու, վագրացեղ էր։​Միշտ փողկապով, միշտ պատվելի,Նրան խորթ չէր ոչ ոք, ոչինչ,Բայց թե խոսքին մի խոսք բերիր՝Ունեցածդ վերցրու, քոչիր։​Իսկը՝ աղա, թուրքի փաշա,ՈՒրի՜շ էր մեր անմահ կատուն.Նա իր կյանքում, է՛հ, ի՞նչ կաշառք,Սիրո տուրք էր միայն ուտում։​Բա ամո՞թ չէ՝ սուտիևմուտիԳործեր բռնի, կաշառք ուտի.Կաշառքն էլ հո գիտեք ինչ է,Որքան որ տան՝ էնքան քիչ է։​Կռվի տարում կատուն չկար,Դեռ չէր ծնվել, ո՞վ չգիտե,Կռվից հուշեր թողեց սակայն...Ինչ գործ բռներ՝ հին վարպետ էր։​Կատվուհիներ պահում պեսևպես,Այցելում էր ամեն մեկին,Անուշիկ սեր, քնքուշիկ սեքսԵվ նվերներ շատ թանկագին։​Ընծաների նրբին հարցումԱմեն ինչի չէր տալիս տոն,Թե մուշտակ չէր մեկին հասնում,Նվիրում էր մի լավ պաշտոն։​Բայց մի օր էլ ամպը պատեց,Դեմը մի մուկ ելավ հանկարծ...Վախից կատվի սիրտը պայթեց,Ինֆարկտ... Նա մեզ լքեց անդարձ։​Իշխանական պատիվ ու կարգՆվագախումբ պալատական...Ի՛նչ թաղում էր... Սգո սեւ կառք,Ոսկի դագաղ՝ մինչեւ անգամ։​Ու պանթեոն տարան կատվինՇուք ու փառքով հերոսական.Հետմահու եւ մեդալ տվին,Եվ լաց ու կոծ արին այնքան։​Ու ողբասաց բերին վարձու,Չոր քարերից էլ լաց էր հանում.Էնպես էր բաց կուրծքը ծեծում,Որ երկինք էր ձենը հասնում։​«Մեզ ո՞վ պիտի պահի, կատո՛ւ,Մեր իմաստուն, նախշուն կատու,Մեր վիզն ինչո՞ւ ծուռ թողեցիր,Դու մեր սուփրի իշխան, կատու։​Մեր աննման, մեր սիրավոր,Մեր հույս ու փառք, մեր թա՛գ, կատու,Առյուծաբաշ ու զոլավոր,Մեր ազնավուր, մեր կյանք, կատո՛ւ։​Դու շատգիտ ես ու հմայուն,Մահից էլ ելք կգտնես դու...Եվ տես, շուրջդ ոնց են վայում,Իրենց պատին տալիս, կատու։​Էդ քո չինար բոյը հիմաԻնչպես հանձնենք այս ցուրտ հողին.Պատկերդ՝ զարդ, աստղի նման,Ոնց թաղենք մեզ լույս տվողին։​Ո՞ւմ աչքն էիր հանել, կատու,Ո՞ւմ տեղն էիր վարել, կատու,Որ զոհ դարձար... Մեզ որբ թողիր,Մեր հեր ու մեր, մեր տեր, կատու»։​Ողբասացը շրջվում, մեկ էլՆոր եկողի սիրտն է մտնում.«Մի տե՛ս, Մարկիչ, ով է եկել,Վե՛ր, թանկ հյուրիդ ընդունիր դու։​Դե, վեր կաց վեր, մեր մինուճար,Մեր փուչ կյանքի դարման ու ճար,Ազգի պատիվ, հզոր հանճար,Մեր խոսք ու ճառ, անչար կատու»։​Սապատներն է ուղտը ցնցում.-Կատուն ո՞րն է, թռչկան ասեք...Մողեսիկն է վայում ցածում.-Վո՜ւյ, մեր կատուն մեռավ, հասեք...​Նոր «սիգար» է Գայլը վառում.-Մեր տունը մեր գլխին քանդվեց...Փիղը գայլի խոսքն է առնում.-Քանդվե՜ց, քանդվեց... Աղետ է մեծ...​Կապիկուհին կուրծքն է ծեծում.-Ղուրբան լինեմ փակ աչքերին...Իր սեւ բախտն է Հավն անիծում.-Ո՞վ մեզ համար կուտ կբերի...​Արջն իր գլխին տալիս է, թե.ևԱնզարթ քնից զարթնիր, կատու...Իր զռռոցն է Էշը զլել.-Ո՞ւմ ես թողնում «Ջիպդ», կատու։​Սիրամարգն է հոնգուր լացում.-Դեհ, վեր կաց, վեր, խորն ես քնում...Կողքից Օձն է ֆշշացնում.-Աղջի, սո՛ւս, իր տունն է գնում։​Աղվեսը սուտ ուշքից գնաց.-Աստված, էս ինչ ծանր պահ է...Վագր քեռին խուլ մռնչաց.-Թեպետ մեռավ, բայց անմահ է։​Ճանկռոտում են երեսն իրենց,Մազեր փետում, ողբ են ասումՏղամարդիկ, փոքրիկ ու մեծ,Սիրուհիներ, կին սիրասուն...​​Էլ Ռնգեղջյուր, էլ Ձի ու Խոզ,Ընձուղտ, Ոչխար, Խխունջուհի,Շիլ Նապաստակ, Կոկորդիլոս...Թափորը ծայր ու վերջ չունի։​«Նիկրոլոգը», թերթում տպված,Ձեռքից ձեռք է կամաց անցնում,Աչքները՝ թաց, լեզուն՝ կապված,Մեկը մեկին բան չի հարցնում։​Քելեխատուն... Սեղան բացել,Երկնքի տակ ինչ կար-չկար,Բերել են ու այդտեղ լցրել՝Թե ձուկ, թե միրգ, միս, խավիար։​Այծն իր պոզով բացեց շիշը,Պարտկոմ Ջորին խոսքը առավ.-Ողորմի տանք... մեր ՄարկիչըՀազար տարվա մեռել դառավ։​Թամադա է Ուղտը կարգվումՊռոշը կախ ու սրտաբեկ.-Նա քեֆ սիրող մարդ էր կյանքում,Մենք էլ առատ ուտենք, խմենք։​Ու սկսվեց... Ու մոռացանՄարկիչ ու մահ, թունդ կոնծեցին...Մի քիչ էլ՝ եւ... երգի անցան,Վերջում հասան ծեծկռտոցի։​Ոտքը գետնին խփեց Արքան,Խոսքը խլեց հարբած Այծից,Հուզիչ բաներ ասաց այնքան,Ծով գոյացավ մի նոր լացի։​Բայց ինչ օգուտ, կատուն գնաց,Ո՞ր մեռածն է լացով զարթնում,Տեղը նրա թափուր մնաց,Փոխարինող չուներ կատուն։​Կռիվ տվին տեղի համարՄեռած կատվին ախպեր դարձան.Զարկինևզարկվան, ջարդին իրարՈւ նոր միայն հանգստացան։​Բացին կատվի տուն-թանգարան.Մկան թակարդ, գահ ու նկար,«Մենյու», թեսթեր... Այնտեղ տարանԿատվի տանը ինչ կար-չկար։​Քանի՜, քանի մլավկանիՆշանակվեց ցմահ թոշակ.Որ Մարկիչի թախտե գահինՓռել են մի բարձ կամ դոշակ։​Որ, ճեմելիս, կատվի պոչիցԲռնել են ու բարձր պահել,Որ վերցրել են ճամփից փոշին,Մի տաք խոսքով սիրտը շահել։​Եվ անունը հերոս կատվի՝ԿՈՇԿԱ ՄԱՐԿԻՉ ՎԱԳՐԱՄՈՐԹՅԱՆՈսկետառվեց իր տան պատին՝Նշանի հետ հավերժության։​Իսկ տան բակում՝ կատվի համար,Մահից երեք օր էլ չանցավ,Գրանիտից կապույտ ու վառԿանգնեցրին մի հուշարձան։​Կատվամեծար մեր օրերումՔանդակեցին այսպես նրան.Ժողովրդի վիշտն աչքերում,Թաթը՝ դրված մկան վրա։​Ծաղիկ դնում ամեն եկող,Թախծում է եւ խոնարհ լռում.Միայն շունն է նայում դժգոհ,Հաչում, ապա երկա՜ր մռռում։​Ցավ է հիմա երկրի սրտում,Մկները շատ, չունենք փրկիչ...Ա՜խ, ո՞ւր ես մեր անբախտ կատու,Մեր անմոռաց Կոշկա Մարկիչ...