Սրտխփոց
Վարդան Հակոբյան
Բռնեցի ձեռքդ։ Քամին ծառի մարմնաեղեգգալարումներումխշշոցներ հիշեց գետի,հիշեց պահաթոկը ափից կտրված ու անղեկ նավակի, քրթմնջոցներ՝ կտուց-կտցի,եւ ջրերը տարան աստղերին։Այլաշխարհիկ վայրկյաններ, խռովախոս ճամփա, քնքշություններ որձաքարի,անկողնախորան ավետավարդ,անկողմնակալ սրտխփոց,կորսյալ հասցեներ... Մատաղամոմի արցունքը մութի մեջ փայլող աչք է։