Մենարան Վարդան Հակոբյան

Սանջարի ոսկիները

Վարդան Հակոբյան

Հերոստրատի փառքին զուգահեռ՝ աճում են դեռհրդեհները Արտեմիսի տաճարի,եւ արդեն հասվեհաս են Աստծո փեշերին։ -Մեղա, Տեր, հազար մեղա։​Ասում են՝ Լիկկա քաղաքումօրվա մեջ երկու մայրամուտ է լինումեւ լինում է երկու արեւածագ, բայց դանայան տակառներըդեռ չեն հասցրել լցնել թագավորի դուստրերը։​Ճշմարիտ երգերը վերացել են աշխարհից՝ երբ բառն անգամսկսել է կրկնակ պահել՝վարակված ախտերով թագավորական։ Հենց Ազ-րաղի պոետը փորձում է բերանը բացել,Սանջարի ոսկիների զրնգոցը երկինք-երկիր խլացնում է։​Հավաքարարները թագավորներ են։Թագավորները հավաքարարներ են։​Հաղորդություն - ահա միակ մաքուր վիճակը, որ սկսվում էՕրփեոսի նվագից։ Իսկ ո՞ւր է նրա սրինգը։​Արյանս մեջ - Արգիշտի արքայի ժամանակներից հողված գինի-պեծին են տալիս աստղերը եկած եւ չեկած հազարամյակների։​Եթե կան դեռեւս անմարդակոխ երազների մարգեր,նրանց շուրջը մոմեր վառեցեք։ Թող ապաշխարեն խոտերը։​Թյուրընթաց ուղիները շարունակում են երկարել։Ծավալվում են անջրանցիկ քողերը տխրության։ Աստղ կա ձեռքիս,ուզում եմ վար դնել, բայց աշխարհի ոչ մի անկյունում հարմար տեղ չկա։