Մենարան Վարդան Հակոբյան

Անծանոթ վայրկյաններ

Վարդան Հակոբյան

Երգում եմ եւ այն ժամանակ, երբ որ չեմ երգում։ Աևհա՝ երկիրն իմ։ Ցանկացած քարի մոմ վառիր,եւ քարը սկսում է Նարեկ արտասանել...​Պապս մեռել է վաթսուն տարի առաջ, բայցմայրս ասում է՝ երեկ նրան տեսել եմ գյուղամիջումզրուցելիս, ձայնն էլ լրիվ իրենն էր։​Եթե չեմ գտնում այն, ինչ չեմ գտնում, դա երբեքչի նշանակում,թե այլեւս չպիտի փնտրեմ։ Պահը անդարձվում է պահով։​Մի ստվեր անընդհատ անցնում է գերեզմանոցով՝ «սիգարը»ատամների արանքում կիսաժպիտ սեղմած, եւձեռքը խփում է իր մյուս ձեռքին. «Ծափ։ Ծափ։ Ծափ»։​Դեռ չի եղել ոչ մի ժամանակ, որ մարդոտք դնի ծանոթ վայրկյանի վրա. վայրկյանը երբգալիս է՝ անծանոթ է, ծանոթ է՝ երբ արդեն գնացել է։​Ես ու իմ ուրվաստվերը հակապատկերներ ենք,միաժամանակ ե՛ւ գալիս եմ, ե՛ւ գնում։ Ես ու դու սկսվում ենք ծաղկից։