Մենարան Վարդան Հակոբյան

Հետհասցե

Վարդան Հակոբյան

Հեռուն ծնում է թախիծ,Հեռուն ծնում է երազներ։Իսկ առանց արյունոչ մի ճամփա չի հոսում։​Ես աշխարհում ամենուր կարող եմհասնել, միայն թե իմ ուղին դուրս չգա ինձանից։Ծանր սպասման արցունքներ են քարերը,եւ բոլոր ծաղիկների տակ քնած պոետներ կան, մի՛ պոկեք։​(Եթե բառերը չլինեին, համոզված եմ,մենք ավելի լավ կհասկանայինք իրար)։​Մենությունը չի փարատվում անգամ ոչ մենությամբ։Աստղերը կանչում են։ Իսկ լռությամբ բառը խորանում է։​Տխուր եղանակ՝ անհատակ անցյալ,ծառերի ծանոթ մտերմաշրշյունևքո ձեռքը մթության մեջ ինձ միշտ տեսնում է։ Եվառվի հետհասցեն ծաղիկներն են դարձյալ։​Թիթեռներ, ծառերի բներին, եղեգներին, խոտերինկառչեցեք, քամին ձեզ չտանի։​«Կրիան ոչ մի տեղից, ոչ մի ժամանակ չի ուշանում»,-տիեզերական հրթիռի ետեւից​Աղանց աղբյուրից առած զուլալ ջուր է շպրտում Սարինյանը։ Ողջույն՝ Նոստրադամուս։ Կանտ։ Պըլը-Պուղի։​Հեռուն ծնում է թախիծ,քամին բացում է անթիվ ծրարները կապույտի եւ ամպի եւամեն մեկի մեջ միայն մի բառ է՝ Արցախ։​Եվ բոլոր ծաղիկների տակ քնած զինվորներ կան։