Սատանայի կամուրջը
Վարդան Հակոբյան
Ես իմ կրծքին վահան դնումու պողպատե շոր եմ հագնում,որ գայլուհինչգա հանկարծ, սիրտս չուտի՝ քնիս ժամին.- Գիշերվա մեջ ոռնոց կա մութ։Իմ աչքերի վրա մի զույգ,սեւ սատինե լաթ եմ կախում,որ հայացքիդպաղ ճերմակով իմ աչքերը ձյուն չտանի.- Ուր նայում եմ՝ սառն, սպիտակ։Իմ ունկերից ես կախում եմմի-մի ասեղ, մի-մի զանգակ,որ սատանանչմոտենա, չշշնջա ականջիս տակ.- Տեսա՞ր, որ նա քեզ չի սիրում։ Ասում էի...Սեւ մելանով իմ ճակատինգրում եմ՝ գիժ, ծալը պակաս,որ չխաբվենմարդիկ նորից՝ գորովանքով գիրքս բացեն։- Ինչ գիրք, ինչ բան, բախտագուշակ, գրբաց բերեք։