Մենարան Վարդան Հակոբյան

Տերունական

Վարդան Հակոբյան

Մեզ գուրգուրող բառեր պետք չեն,Ոչ էլ՝ բառեր պոետական.Թող ինքն իրեն խոսքը հնչեԱղոթքի պես նվիրական։​Պահում դար ու դարեր հառնեն՝Տիգրան Մեծից մինչեւ Ավո.Հայոց ոգին վեր սավառնե,Թեւերի տակ Արցախ, Տարոն։​Մասյաց լեռներ շալակն առած,Մհեր ելնի ու դառնա տուն.Հայ չլինի էլ սփյուռված,Դարձը լինի անվերջ, անդուլ։​Ապրենք միամբ եւ ուս-ուսի,Մենք մեր վերքին աղ չցանենք։Ու սրտեսիրտ սերը հյուսվի,Ցավի միջից ծիածանվենք։​Երբ կռիվ է՝ աչք չենք թարթում,Դաշտ ենք մեկնում քաջ տղերքով...Դարձին, սակայն, ցավ կա սրտում՝Տղերք, մեզնից ո՞վ չէ շարքում։​Հաղթանակը տնից տանում,Հունցում արյամբ, տուն ենք բերում...Հայոց քաղցրիկ մեր ոստանում,Վանքում ինչպես, խունկ է բուրում։​Մեզ գուրգուրող բառեր պետք չեն,Ոչ էլ՝ բառեր պոետական...Թող ինքն իրեն խոսքը հնչե,Լինի սուրբ ու նվիրական։ 11.06.2000թ.