Մենարան Վարդան Հակոբյան

Պսակ

Վարդան Հակոբյան

Չոր, գունաթափված հույսի աչքերում խայտում է ցավը, -խոտի փնջակում ո՞վ է ծրարել փետուրը վայրի,պղտոր մի երակ առվի ջուրն ի վար խեղում է ճամփան,վիրավոր հեռուն ծամում է ծաղիկ իմ երազները,եւ մեղա, մեղա... այս ի՞նչ բու է, որ վայում է ուսիս։​Հոգիս՝ ափիս մեջ, ծեծում եմ դուռը բուք ու գիշերվա, -Գաղջոտ հուշերում ես ինձ խեղդում եմ քնքշանքով բարի,սեւմութ շուշանից ընկած թերթիկը նավ է՝ ջրից դուրս,իմ թիկունքի մեջ խրված դանակի շեղբին արցունք կա,լաց մի լինի՛, ձի՛, ճերմակաթույրս՝ ոտները երկնոտ...​Խավարի կրծքից վերջին կոճակը թռավ՝ ոնց գնդակ, -քամին տաք արյան բծեր է դաջում խոնավ ծառերին(Ես ո՞վ եմ, ի՞նչ եմ... Բարեւ, սիրունս, գայլուկս, ողջույն),լուսնի վարսերը արեւաշեկ են՝ իմ ձեռքով ուղղեք,որտեղի՞ց մթան այս մուրը կաթեց անուրջիս վրա։​Ծվատ երազից արյուն է ծորում ձյունոտ լեռներին, -չարքը անկամուրջ գետերի վրա մշուշ է փռել,խենթ վրնջոցս գնաց վարգի մեջ, զարկվեց Ցից քարին,իմ ճամփան պահած ծաղկի բաժակում մարում է մի սիրտ,Ճերմա՜կ-ճերմա՜կ ձին ամփոփեք հողում... Սաթենիկիս հետ։ 03.11.96թ.