Մենարան Վարդան Հակոբյան

Ուղեւորություն

Վարդան Հակոբյան

Լույսի արագությունը՝ հայտնաբերվելուց առաջ,դարձյալ եղել է վերջավոր(հետո դրան միացավ ժպիտի եւ սիրո արագությունը)։Իսկ երբ կապիկները խուժել աշխատասենյակ եւ սկսել ենգրամեքենայի ստեղներն անընդհատ սեղմել, ասում են,պատահաբար մեքենագրվել է Շեքսպիրի սոնետներից մեկը։Եվ այն, որ ինքնասածի ու հաստակող շենացումիտքն ինչքան էլ եփվի, միեւնույն է, մի ականջըդարձյալ մնում է հում, սոսկ կատակ չէ, եթե,իհարկե, նկատի չառնենք գրքերում գրվածը՝Հեսուի կողմից արեւը կանգնեցնելու անիրական եւամենաիրական պատմությունների վերաբերյալ։Այստեղ պետք է հիշեցնել նաեւ Ալբերտ Է-իհարաբերականության տեսությունն՝ ըստ Կուքի դայու. «Միմազը մարդու գլխին շատ քիչ է, բայց, ահա,կերակրի ամանում՝ ահավոր շատ»։ Այնպես որ՝թվաբանությունը նույնպես պոեզիա է։ Այլապես, հիմար չէնույն Կուքի դային՝ ժամանակի եւ տարածության նոր մեկնաբանը,երբ նստում է էշի վրա եւ,մեծ ժամացույցի սլաքները ետ տանելով, արագությամբքշում է ավանակը, որ հասնի անցյալ,այնտեղ, ուր իր կին Զառնիշանը շատ սիրուն աղջիկ է դեռ։Թող ինձ ների Կենտավրոս Պրոքսիման, երկրիցամենահեռու-հեռվում գտնվող աստղն ինձնից ավելի մոտիկ է։