Անձրև է՝ անձրև չէ
Վարդան Հակոբյան
Անձրեւը չի գալիս, քամին բերում է նրան։ Ձորաբերանում մութըկակազում է։ Հարաբերական դադարի տակ անապատի քնած ավազներ կան ու քամիներ։ Իսկ լավագույն տողս՝ ձիգ ու երկար խրամատն է խաղաղության, որ փորել եմ երկրիս հին ու հինավուրց սահմանի վրա։Թշնամիներիս ասեք՝ այս պահին չկռվելը վտանգավոր է եւ առավել պայթունակ։Անճանապարհ քայլեր։ Անհեթեթ ու ազնիվ վիճակ։ Սուտը, անշուշտ, թագավորական ծագում ունի եւ (կեցցե դեմոկրատիան) ընտրվում է միայննա, ով այնպես է խաբում, որ ժողովուրդը (100%-ից ավելին) հավատում է։Այսօր նայեցի իմ ձեռքերին եւ թվաց՝ ծերանում եմ։ Կապույտ ու բաց երակներսայն գետերը չեն, արդյոք, որոնցով դեռ չեմ նավարկել։ Գնացքը երբ տեղհասնի, նրանում մնացած կլինի չգիտեմ՝ ով, մենակ, եւ դրա համար ոչ միժամանակ այն տեղ չի հասնելու։ Վոլուպինյան ողջույններ են մարդիկ։Ազգի ապագան՝ ընդունարանի ժպիտ, մեր առաջ բացվում է բազմափակնախարարական պորտֆելներում։ Խոսքը, որի հետ կարելի է անվերապահորենհամաձայնել, չի ասում ճշմարտությունը։ Այն ո՞վքեր են, որ անականջ որոճում ենավգյան ախոռներում՝ վաղվա ցելերի հասուն հունդերը՝ ատամների տակ։Ծաղկի ստվերը ցողունի շուրջ ուրվագծում է շարժումն արեւի։ Մենամեղեդի։Սիրո դիմաց սեր պահանջելը եսասիրություն է անփոխադարձ։ Ստվերը հետեւակն է լույսի։ Իսկզոհված երեխային աշխարհում ոչ մեկը չի կարողանա երբեւէ փոխարինել։ Հողիշերտերում արթուն աստղեր կան։ Լասարիլյո, Լասարիլյո, էշի գլուխը մի լվա օճառով։Լավագույն տողս խրամատն է դարձյալ, որ փորել եմ երկրիս սահմանի վրա։Անձրեւը գալիս է՝ քամուն թեւանցուկ։ Դաշտը շարժվում է դեռեւս չցանվածհատիկների շուրթին։ Աշունը, նոյեմբերյան փոքրիկ ամռան պատրանքի մեջ, ոտքնայնպես է դնում հողին, ասես վաղուց ծանոթ հին դաշնամուրի ստեղներն է սեղմում։