Բացակա ձայներ
Վարդան Հակոբյան
Ճանապարհս (կամ՝ ես) ավելի շատ կայծակների լույս է տեսել, քան՝ լույս։ Իմ շղթան օղակներից չէ հյուսված, այլեւ տարբեր ու հաճախ իրարամերժ ձայներից, ասենք՝ քար, սեր, թռչուն, ամպ, ծաղիկ, արյուն եւ այլն։ Ո՞վ է մթան պատվիրատուն։Հազար տարվա ծանոթ աստղերն անգամ, որոնց հետ զրուցում էի իմ սիրո մանկասիրտ գիշերներին, օտար երկրում անվեր- ծանելի նշաններ են թվում։ Փուշը հակավարդ է եւ, միաժամանակ, հովանավոր բույրի։ Իմ ամբողջ կյանքը ուսումնասիրություն է մերժումի։Հեռավորությունն, անշուշտ, հայկական երեւույթ է, ազգային հասկացություն։ Իմ արյան գնդիկները մեկ-մեկ խոսում են (դեռեւս չհայտնաբերված մոլորակներում) անմիաբանությամբ իրար սիրող հայրենակիցներիս հետ։ Իսկ Պաուլո Կոելհոն ինձ հետ զրուցում է բառերից անդին գտնվող ինչ որ լեզվով։Հասունանում է հեռուն քայլերի մեջ։ Բառերը լույսի առաքյալներ են։ Քո չասած խոսքով ես ավելի հեռուն եմ գնում, քան՝ հեռուն գնալով։ Մեր Մասրուտի թումբում այն է ով է, կանգնել է այնպես, որ ուսին իջած ոչ ոսկե աքաղաղն «անընդհատ կարծում է, թե օրը նոր է բացվում»։Ես (կամ՝ ճանապարհս) ավելի շատ կայծակների լույս եմ տեսել, քան՝ լույս։ Ինչի դիպչում է ձեռքս (քար, թուփ, մեղեդի), իմ ձայնով զրնգում է՝ ծաղկաթափուր դաշտերին բերելով հոգիս։ Ես միայն ես չեմ։ Ճամփեզրի ծառին երգում էին երեք թռչուններ, թեպետ նրանցից մեկը չէր երգում։