Մենարան Վարդան Հակոբյան

Անմատույց գիշեր

Վարդան Հակոբյան

Ուզում եմ ժամանակը ետ տալ՝ մի թռչունիերգի չափով, որ լսեցի ընդամենը մի քանիվայրկյան առաջ։Մութով է լույսն արժեւորվում։ Իսկ ծաղիկնիր ներկայությամբ կարեւորում է արեւը։​Մետաճանապարհ։ Այսինքն՝ անմատույց գիշեր կամգույների նվագարան։ Անպաշտպան ավելի, քան՝ սուրը։Չերեւացող աստղերով՝ մութ։Ում ետեւից գնացողներ կան՝ ճանապարհը նա է։Եվ վերջինը վերջին չէ, այլեւ շուռ տված առաջին։​Հոգնած քամու քթից բռնած, տերեւները նրանդեսուդեն են քաշքշում իրենց ետեւից։ Լույսիբացակայությունը հուշում էբառեր, ուր երազը մոտենում է քնքշությանըամենահեռավոր, ամենաչերեւացող աստղի։​Բառը պիտի ազատ լինի ասվելու, առավել եւս՝ չասվելու համար։ Եվ մեր նախահայրը ոչ թե կապիկն է, այլ ճանապարհը։