Մենարան Վարդան Հակոբյան

Մութը լույսը հակառակ երեսն է

Վարդան Հակոբյան

Հավքը իջել, քայլում է առվի ափերն ի վար՝ որպեսգովերգություն հողի ու ջրի՝ երկնքից առաջ, եւխոտերը դառնում են սովորական շնորհներ։​Ծաղիկը առվից կախված չէ այնքան, որքան առուն՝ ծաղկից. սա անկախության մասին իմ բանաձեւն է՝ քաղաքական քնքշության մեջ։​Անզոր է հասարակությունն այն, որ հերոսներ է ծնում,առավել եւս՝ հասարակությունն այն, որն ուտում էիր հերոսներին։ Բարեւ, Նորեկ։​Երկիրը, ո՞վ էր, ծածկեց պոռնկուհու վարսերից հյուսվածմեզարով, գնաց։ Հիմա ոչ թե քայլում է, այլոտքերով հրում է ճանապարհը դեպի անդունդներն աներեւակայելի։​Անկիրք մութ։ Բառերը վերքեր են օդի մեջ։Ծածկում եմ ափով քարերի բերանը՝ չոռնան։Զգույշ, Նյուքտե, սեւաթույր ձիերի լծակառքըոտնատակ չտա անանձնամիջյան մարգերի ծաղիկները։ (Իսկ Կիլիկիայի խաղաղարար թագավոր Լեւոնը,ավաղ, դեռ չի վերադարձել Կաստիլիայից)։​Փլուզված երկինքն անծուխ վառվում էկայծոռիկի թեւերին, ամայի դաշտում։ Աղբյուրի հարեւանությամբ։