Մենարան Վարդան Հակոբյան

Ես վերադառնում եմ ամենուրեք

Վարդան Հակոբյան

Յուրաքանչյուր լեռ կանգուն է ինչ որ կանչիուղղությամբ։ Ամեն մի քար լուռ է՝ ինչ որ ձայն որսալու համար։ Աղբյուրնիրեն չի առաջարկում, աղբյուրը պարզապես տեղը մատնում է։​Ձյուներն ուտում են մութը՝բարձունքի վրա։ Բողբոջըաշխարհի մանրակերտն է։ Ապակողմնորոշում է ցանկացած մեկնություն, ցանկացած քայլ՝ ինչ որ բանի կոխկրտում։ ​Ես դիտում եմ ծառը, որի վրա հազարավոր ծղրիդներ եներգում՝ առանց իրար խանգարելու։ Նրանք հոժարակամմասնակցում են գալուդ նախապատրաստությանը, մեղմացնում սպասումս։ Երեխաները մեծանում են անտարիք։​Չեմ սիրում տնկարանները, ոչ մի շիվ նրանցում չի աճում այնտեղ, ուրկուզենար ինքը, ամեն շիվ աճում է այնտեղ, ուր իրենտնկել են։ Եվ ձյուները չկայացած լույսի տեղումներ են։​Բարձր ծառի վրա երկինքը կրկինբացել է մեկ թռչնի թատրոն. ամպերը դուրս են սահում կտավից եւոչ մի խոսք հնարավոր չէ հիշել։ Հաղորդությունս շարունակվում է ամենուրեք, մանավանդ՝ այնպես ես նայում, որ ուր գնում եմ, բոլորն ինձ վրա տեսնում են քո աչքերը։ ​Ես վերադառնում եմ չգիտեմ որտեղ։ Ես վերադառնում եմ ամենուրեք։ Ես փակ վարագույրներիվրա ծուռումուռ գրում եմ՝ գրկախառնությունը երկու ընկնող մարմինների (հոգիների) փրկություն է ժամանակավոր։​Մութը ձյուն է ուտում լեռան վրա։ Երբ ինձանից փախչում եմ, հայտնվումեմ քեզ մոտ։ Իսկ Բրոդսկին անխտիր կողոպտում է աշխարհի բոլորբանկերը՝ հանուն պոեզիայի, սիրո եւ նման դատարկ բաների։