Մենարան Վարդան Հակոբյան

Այլասերված լռություն

Վարդան Հակոբյան

Ես բնորդն եմ արեւի, եւ նա իր գործը միշտթերի է կատարում։ Սերը մարդուն վերածում էնախնադարյան քարայրի։ ​Ակնթարթը՝ որքան էլ փոքրիկ, ունելիով չի բռնվում եւ,առավել եւս, չի դրվումժամանակից դուրս։ Երկուսով քայլում են, բայցգուցե մարդն է ստվեր, իսկ ստվերը՝ մարդ։​Առարկայի մեջ կա մի բան, որհայացքը դարձնում է սեւեռուն,տխրությունը՝ սիրալիր։​Իսկ վայրկյանները նեղանում են, որովհետեւ եսչեմ ապրում նրանց, ես նրանց մեջ վերապրում եմանցած պահերը։ Եվ տեսնում եմ, թե ինչպես էՎեռներն իր բանաստեղծությամբ այլասերում լռությունը։​Երբ վայրի երաժշտությունը խառնվում էարյան հետ, ռիթմը անհասկանալիստվերներ է նկարում քարայրի պատերին։​Ձեւը հոգնել է իմաստի տարամիտումներից։ Արեւը շրթնաներկիկարմիր է թողել մասրենու տերեւներին։ Աստիճաններըհասարակացնում են անհասությունը։ Անտառի բարձր ճյուղերի վրաարածում են քամու մտրուկները։