Մենարան Վարդան Հակոբյան

Մղձավանջ

Վարդան Հակոբյան

Տունը փնտրում է՝ լույսը վեր պարզած...սեւ ստվերներում խցանված գիշեր,քարերի ճիչը ականջ է պատռում,մեռած ձկան մեջ ծովը ափ նետվեցեւ ուղին ինքն է ճամփորդ ու ճամփա։​Հոգին քարայրի կորսված դուռ է.դանդաղ սուզվում է ծովը նավի մեջ,հայացքը ածխի խզբզանք է պիղծ,ոճիրներն ի վեր վտառն ելնում էեւ երիսնիվայր ընկած է խիղճը։​Մութը ոռնում է խավար ոհմակում.Օրն իր երեկվա նկարն է դիտում,լուսինն արյունոտ կրնկի հետք է,վառվող հորումոր պար է կրակըեւ քամին անտեր կանչեր է ժողվում։​Մղձավանջը Տան լույսից մարում է.ամեն նահատակ՝ գոյության վճիռ,հավերժը՝ սուրբ տուն, տաճարվող միամբ,առավոտը բաց դաս է հառնումի,եւ դարձն արմատանց՝ մարտիրոսություն։