Մենարան Վարդան Հակոբյան

Որդան կարմիր

Վարդան Հակոբյան

ՈՒղիղ չեն նայում՝ ինչ էլ որ անես,եւ երակի մեջ պայթում է հողը,երկնի գմբեթը փուշ է ոտի տակ,սուտը՝ ճիշտ, ոսկե շրջանակի մեջ,ի մի բեր ցրված քո ճամփաները։Եկել են բոլոր գետերն, ինձ անցել,լեռն իր սանձի մեջ ուտում է իրեն,օրվա քունքերում զարկում է քարը.ես Վարդանի ձին ջրելու տանեմ,բարեւ, իմ հին ցավ, աշակերտն եմ քո։Փոխվել է ժամը, դասը չի փոխվել,զանգում ձուլվել է Սարդարապատը,աչքերս հողում ցանված կարոտ են։Մեսրոպ դպիրի ձեռքի մեջ՝ սուրբ գիր,եւ Ամարասն է իմ դեմից գալիս։Դեմքս ծաղկում է սպիների շուրջ՝որպես վանք մի հին՝ սրի հետք վրան,իմ արյան որդան կարմիրն են խոցում.վեհը՝ հոգուդ մեջ, ոտքիդ տակ՝ վիհը,եւ քո կամուրջը քո ձեռքն է միայն։