Գանձասարում
Վարդան Հակոբյան
Արթնացել էր արեգակը ծեգը-ծեգին.փորձեց պահվել սարի ետեւ՝ սարը շարժվեց,փորձեց պահվել ծառի ետեւ՝ օրը շարժվեց,փորձեց պահվել ցավի ետեւ՝ ցավը շարժվեց,եւ արեւը երկնքի մեջ հույսեր վառեց։Արթնացել էր արեգակը ծեգը-ծեգին.մրջյունների ջանքերն ի վեր ծիլը ելավ,ճամփան գնաց, գնաց, երկնի ծերը ելավ,տղա-աղջիկ՝ արյունն ի վեր սերը ելավ,եւ արեւը երկնքի մեջ լույսեր վառեց։Արթնացել էր արեգակը ծեգը-ծեգին,ես իմ սիրտը առա-տարա, տվի նրան,խոտն իր երգը առավ-տարավ, տվեց նրան,մութն իր վերքը առավ-տարավ, տվեց նրան,եւ արեւը երկնքի մեջ սրտեր վառեց։Արթնացել էր արեգակը ծեգը-ծեգին.ցողը կաթեց խաչքարին ու արցունք դարձավ,սահեց ամեն տառ ու նախշով, հարցմունք դարձավ,հողի ցավով խաչված քարը մասունք դարձավ,եւ արեւը երկնքի մեջ մոմեր վառեց։